Հասարակություն Տեսանյութեր 

Սպիտակ տան մոտ գոմաղբի կույտ են տարել /տեսանյութ/

analitik.am

 

Վաշինգտոնում տեղի է ունեցել էկո-ակտիվիստների բողոքի ակցիան: «Extinction Rebellion» կազմակերպության անդամները գոմաղբ են տարել Սպիտակ տան մոտ:

Ցուցարարներն ակցիան կազմակերպել են այնպես, որ այն համընկնի կլիմայի միջազգային գագաթնաժողովի հետ, որը կազմակերպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:

Այս կերպ, ակցիայի մասնակիցները ցույց են տվել իրենց վերաբերմունքը ջերմոցային արտանետումները նվազեցնելու ուղղությամբ ԱՄՆ իշխանությունների աշխատանքին:

Բայդենին կոչ են արել կլիմայի արտակարգ իրավիճակ հայտարարել, մինչև 2025 թվականը հասնել զրոյական արտանետումների:

Նույն շարքից