Հասարակություն 

Ինչպես է իր հանգիստն անցկացնում Ջո Բայդենը

analitik.am

 

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը սիրում է իր ազատ ժամանակն անցկացնել ընտանիքի հետ: Այս մասին պատմել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Ինչպես շատ ամերիկացիներ, նա նույնպես սիրում է ֆիլմեր, ունի երկու շուն, որոնց սիրում է: Նա սիրում է իր ժամանակն անցկացնել իր ընտանիքի և նրանց հետ, ում սիրում է․ պարզապես ընդմիջում վերցնելու համար, ինչպես դա անում են երկրի բնակիչների մեծ մասը»,-ասել է Սպիտակ տան խոսնակը:

Փսակի խոսքերով, քանի որ Բայդենի ազատ ժամանակը շատ քիչ է, դրա համար նա նախընտրում է հանգստյան օրերն անցկացնել երեխաների ու թոռների հետ:

 

Նույն շարքից