Միջազգային Քաղաքականություն 

Գրետա Թունբերգն ամոթանք է տվել աշխարհին

analitik.am

 

Համաշխարհային հանրությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար և չի շտապում հրաժարվել արդյունահանվող վառելիքի օգտագործումից: Այս մասին հայտարարել է էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ:

«2021 թվականն է, և այն փաստը, որ մենք դեռ այս քննարկման մեջ ենք, ավելին, մենք շարունակում ենք աջակցել արդյունահանվող վառելիքի ուղղակի կամ անուղղակի օգտագործմանը՝ հարկերի միջոցով, խայտառակություն է»,-ասել է Թունբերգը:

Նա նշել է, որ երկրները պետք է չեղարկեն արդյունահանվող վառելիքի սուբսիդիաները՝ Փարիզի համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները կատարելու համար: Հակառակ դեպքում երեխաները ստիպված կլինեն բացատրել գլոբալ տաքացման տեմպը դանդաղեցնելու իրենց մերժումը:

 

Նույն շարքից