Քաղաքականություն 

Հանել «և ծոցագրպան` ատրճանակի համար» բառերը. Նիկոլ Փաշինյանի նոր որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտել

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի n 1218-լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին» N 1218-Լ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) ականջակալներով գլխարկ` բնական կամ արհեստական մորթուց, բաղկացած է միջնամասից, կողամասերից, հատակից, ականջակալներով ծոծրակամասից և ճակատային մասից (հովհար): Միջնամասի ներքևի հատվածում ամրացված է զարդապարան: Ականջակալները` բնական կամ արհեստական մորթուց: Ճակատային մասի (հովհարի) առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան,».

2) 8-րդ ենթակետից հանել «կիսածավալուն,» բառը.

3) 11-րդ ենթակետից հանել «և ծոցագրպան` ատրճանակի համար» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից