Միջազգային Քաղաքականություն 

Նա ինքն իրենից է վախենում. Զելենսկին կհրաժարվի՞ Պուտինի հետ հանդիպումից

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար: Այսպիսի կարծիք է հայտնել Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, փոխանցում է Life-ը։

«Նա ոչ մի տեղ չի գնա: Նա վախենում է ինքն իրենից, ո՞ւր պետք է գնա: Անգամ ավելացնելու բան չկա: Զելենսկին ինքնուրույն չէ և նույնիսկ քաղաքական գործիչ չէ: Նա պարզապես իր դերը կատարող մարդ է, ինչը նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվում։ Այսքանը»,-ասել է նա։

Փորձագետը հավելել է, որ Զելենսկին ոչինչ չի որոշում և ոչինչ կարող անել, իսկ հանդիպման առաջարկն ավելի շուտ քաղաքավարիության նշան է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի կողմից: Եթե ​​Զելենսկին հարցեր ունի Դոնբասի վերաբերյալ, թող խոսի Դոնբասի հետ, ասել է զրուցակիցը:

 

Նույն շարքից