Հասարակություն 

Ադրբեջանի օլիգարխիան հարսանիքները ոչ թե Ադրբեջանում է անում, այլ արտասահմանում, հյուրերի տեղափոխումն էլ իրենք են կազմակերպում. փորձագետ

analitik.am

 

Թուրքիայում և Ադրբեջանում կոռուպցիան ամենաբարձր մակարդակի վրա է։ Այդ երկրներում հովանավորչությունը թիվ մեկ տեղում է, դղյակաշինությունը, ծառաներով և սեփական անվտանգության աշխատակիցներով շրջափակված լինելը թիվ մերցակցային տեղում է։ Ադրբեջանի օլիգարխիան հարսանիքները ոչ թե Ադրբեջանում է անում, այլ արտասահմանում, հյուրերի տեղափոխումն էլ իրենք են կազմակերպում։ Մի քանի դրվագային բաներ եմ ասում, բայց ուսումնասիրողները և մասնագետները գիտեն, թե Թուրքիայի Մարմառա ծովի կղզիներում ովքեր են ապրում , ինչ օլիգարխներ, գիտեն նախարարների բիզնեսների շրջանակները։

Մասնագետները նաև գիտեն թե աղքատությունը հատկապես գյուղական համայնքներում ինչ ցցուն է․․․

Սա ինչու՞ եմ ասում, բավ է մարդկանց ուղեղները լցնեք, թե բա կոռուպցիան մեր երկիրը կերել էր, դրա համար թուրքը հաղթեց։ Ոչ, անգրագետ և ոչ հեռատես քաղաքականության պատճառով թուրքը մեզ հաղթեց։ Հաղթեց, քանի որ ոչ ճիշտ սպառազինության վրա շեշտը դրեցինք, ոչ ճիշտ կադրային քաղաքականություն վարեցինք՝ պոլի փեդ լինի, բայց մերը լինի, սկզբունքով առաջնորդվեցինք։

Բավ է մարդկային նախանձը օգտագործելով, դիմացինի հարուստ լինելու նկատմամբ նախանձը գրգռելով մեղավորության սլաքներն ուղղել այնտեղ, որտեղ պետք է ամենավերջում ուղղել․․․

Այո, կոռուպցիան մեր երկրում եղել է ու կա, այն չի վերացել, դեմքերն են փոխվել։ Նախկինի նման հիմա էլ ասֆալտ են անում ջրափոսի մեջ, նախկինի նման հիմա էլ գործ են կարում ու շատ ու շատ բաներ, բայց արտաքին քաղաքականությունը, ռազմական քաղաքականությունը կապ չունեն այդ կոռուպցիաների հետ․․․

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Նույն շարքից