Կորոնավիրուս Հասարակություն 

Որ դեպքում են երեխաները ծանր տանում կորոնավիրուսը

analitik.am

 

Ռուսաստանում երեխաների մոտ կորոնավիրուսի ծանր ընթացքի բոլոր դեպքերը կապված են ցանկացած ուղեկցող հիվանդությունների հետ: Այս մասին հայտարարել է մանկաբույժ Աելիտա Բիրյուկովան:

«Եթե երեխան ծանր սրտանոթային անբավարարություն կամ հետվիրահատական ​​վիճակ ունի, դրան գումարվում է կորոնավիրուսը, ապա իրավիճակն ավելի է բարդանում»,-բացատրել է մասնագետը։

Չնայած այն հանգամանքին, որ երեխաների մեծ մասն այնուամենայնիվ հեշտ են տանում կորոնավիրուսը, մանկաբույժները չեն բացառում, որ որոշ անչափահասների կսկսեն պատվաստել: Սակայն, ըստ Բիրյուկովայի, այս հարցը դեռ օրակարգում չկա:

«Հնարավոր է, որ լինեն պատվաստումներ այն երեխաների շրջանում, ովքեր ունեն շաքարախտ, գիրություն կամ ծանր ուղեկցող հիվանդություններ»,-հավելել է բժիշկը:

 

Նույն շարքից