Հասարակություն 

Արման Թաթոյանն ուղիղ եթերով կանդրադառնա արցախյան պատերազմի ընթացքում ու դրանից հետո մարդու իրավունքների կոպիտ խախտումներին և պատերազմական հանցագործություններին

analitik.am

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի ժամանակով 13։30-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղիղ եթերով կանդրադառնա արցախյան պատերազմի ընթացքում ու դրանից հետո մարդու իրավունքների կոպիտ խախտումներին և պատերազմական հանցագործություններին՝ որպես ադրբեջանական ցեղասպան քաղաքականության և թշնամանքի քարոզի արդյունք:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ մարդու իրավունքների խախտումներ թույլ տվողներին, պատերազմանական հանցագործություններ կատարողներին չպատժելը ծնում է նոր՝ ավելի դաժան ու ծանր հանցագործություններ:

Ուղիղ եթերին կարող եք հետևել նաև Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական էջի միջոցով։

ՀՀ ՄԻՊ

Նույն շարքից