Քաղաքականություն 

Խոսնակը՝ նախարար Մեսրոպ Առաքելյանի հրաժարականի մասին

analitik.am

 

Քիչ առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ այսօրվանից դադարեցնում է պաշտոնավարումը որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Նախարարը որևէ պատճառ չի նշել, նաև չի հայտնել, թե ինչով է զբաղվելու այսուհետ:

Analitik.am-ի հետ զրույցում նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված նախարարի պաշտոնանկությունը, ասաց, որ որևէ ավելի բան չի կարող ասել՝ նախարարի գրածից զատ:

Հարցին՝ նախարարն ի՞նքն է հրաժարական ներկայացրել, թե նրան ազատել են պաշտոնից, Մանուչարյանն ասաց՝ Առաքելյանը հրաժարական է տվել:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից