Իրավական 

Սա ուղղակի քաղաքական պատվեր է և հենց դատավոր Շահվերդյանը պետք է քննարկի Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը․ պաշտպան

analitik.am

 

Քիչ առաջ ստացվել է իմ գրության պատասխանը, որից պարզ է դառնում, որ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքի քննարկումը ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ Է ՄԱԿԱԳՐՎԵԼ դատավոր Մանվել Շահվերդյանին, այսինքն՝ էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրություն չի եղել։

Սա ողջամիտ ենթադրություն է տալիս կարծիք ձևավորելու առ այն, որ սա ուղղակի քաղաքական պատվեր է և հենց դատավոր Շահվերդյանը պետք է քննարկի Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը։

Սա բավարար հիմք է անվստահության համար, ինչու հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, ով, ըստ մամուլում առկա տեղեկությունների, հայտնի է որպես << իշխանության սրտի դատավորներից մեկը>>, ինչպես նաև հանրային և քաղաքական գործիչների մասով <<անհիմն կալանքեր տվող դատավոր>> ։

Արդեն առավել քան պարզ է, թե երեկ դատավոր Շահվերդյանը ինչու դատական նիստ չհրավիրեց՝ անհապաղության սկզբունքից ելնելով։

Մեկնաբանեմ՝

Այսօր ժամը 15։00 ծանուցվել ենք մանակցելու քննչական գործողության։ Ես ենթադրում եմ, որ այդ ժամին մեղադրանք է առաջադրվելու, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվելու դատարան, և, քանի որ, ձերբակալման իրավաչափությունը քննարկելու մասին բողոքը մակագրվել է Շահվերդյանին, բնականաբար կալանավորման միջնորդությունը ևս կքննարկի Շահվերդյանը։

Զերծ մնալով վերացական դատողություններից՝ ես ընդամենը հորդորում եմ պարոն Շահվերդյանին ցուցաբերել բացառիկ սկզբունքայնություն և արժանապատվորեն իրականացնել իր հիմնական առաքելությունը, այն է՝ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ!!

Մեղրիի համայնքապետի պաշտպան Գայանե Պապոյան

Նույն շարքից