Տեսանյութեր Քաղաքականություն 

Կա որոշակի միտում Հայաստանը բաժանելու մասերի, բայց անուններ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ. Լիլիթ Մակունց

analitik.am

 

Կա որոշակի միտում Հայաստանը բաժանելու մասերի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիլիթ Մակունցը՝ խոսելով ինչ-որ առանձին խմբերի կողմից ուղղորդումների մասին:

Նրա խոսքերով, դա չի կարող ընդունելի լինել որևէ երկրի քաղաքական ղեկավարության ու իրավապահ համակարգի կողմից:

Լրագրողի հարցին, թե ով է փորձում մասերի բաժանել երկիրը, Մակունցն ասել է, որ չի կարող անուններ հնչեցնել, որովհետև չգիտի. «Բայց կողքից հետևելով իրադարձություններին և տեսնելով ինչպիսի գործողություններ են ծավալվում, ես ունեմ տպավորություն, որ այդ ամենն ուղղորդված է: Չեմ կարող անուններ հնչեցնել, որովհետև չգիտեմ»:

Նույն շարքից