Տեսանյութեր Քաղաքականություն 

Լիլիթ Մակունցն ասաց, թե չի հիշում, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարած լինի դավաճանների մասին

analitik.am

 

Ես չեմ հիշում նման հայտարարություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ռազմի դաշտում կան դավաճաններ. «Ես չեմ հիշում, որ վարչապետը նման հայտարարություն արած լինի պատերազմի օրերին»:

Հատկանշական է, որ մինչ նման հայտարարություն անելը՝ տառացիորեն մի քանի վայրկյան առաջ նույն Մակունցը կարծիք էր հայտնել, որ իրավապահ մարմիններն այդ հայտարարությունների համատեքստում քննություն կիրականացնեն, սակայն չի կարող մանրամասներ հնչեցնել, քանի որ չի տիրապետում դրանց:

Ամեն դեպքում Մակունցը նշեց, որ պատերազմի հետ կապված բոլոր դրվագներով կլինի քննություն, այն ժամանակ կկարողանան վերջնական եզրահանգումներ անել:

Նույն շարքից