Տեսանյութեր Քաղաքականություն 

Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին», բայց կողմ է «Նախիջևանյան միջանցքին». Իրանագետ

analitik.am

 

Այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով խորհրդաժողովում իրանագետ Վարդան Ոսկանյանը խոսեց այն մասին, թե ինչ տրամադրվածություն ունեն Իրանում Սյունիքով անցնող Ադրբեջան-Թուրքիա ենթադրյալ միջանցքի մասին:

Պարոն Ոսկանյանը նշեց, որ այսպես կոչված միջանցքների վերաբերյալ իրանական դիրքորոշումները երկակի են. «Եթե խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյությանը, ապա իրանցիները դեմ են:

Եթե խոսքը վերաբերում է Նախիջևանի տարածքով երկաթուղային միջանցքի գոյությանը՝ կողմ են»:

Ոսկանյանի խոսքերով, եթե բացի նաև աբխազական երկաթուղու հատվածը, ինչը կապված է վրացական կողմի դիրքորոշումից, նախիջևանյան երկաթուղին դիտակվում է որպես Ռուսաստանի և առհասարակ հյուսիսի հետ կապ հաստատելու ամենակարևոր ուղիներից մեկը. «Եթե մենք փորձենք համառոտ բանաձևել իրանական դիրքորոշումը, ապա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չպետք է գոյություն ունենա, բայց պետք է գոյություն ունենա «Նախիջևանյան միջանցք»:

Իհարկե իրանցիները որևէ պարագայում «միջանցք» բառը չեն օգտագործում, բայց, ըստ էության նրանց մոտեցումը դա է ու բխում է Իրանի կենսական շահերից: Պայմանավորված չէ բացառապես Հայաստանի հետ բարեկամական մթնոլորտով, պայմանավորված է իրանական պետական շահով, դրա համար դիրքորոշումն անփոփոխ է»:

Նույն շարքից