Հասարակություն 

Մաեստրո, Դուք ի՞նչ խղճով եք թույլ տալու, որ համերգի ժամանակ դավաճանները մոտենան Ձեզ ու ձեռք սեղմեն. Հակոբյան

analitik.am

 

Դավաճանների կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմն է կատարվելու:

Մաեստրո, Դուք հրավիրվա՞ծ եք դավաճանների կառավարության միջոցառմանը: Մաեստրո, եթե Դուք ներկա եք լինելու, ապա արդյո՞ք դա չի նշանակում, որ շարունակում եք թուրք Նիկոլի մոտ «հարսանիքի գեներալ» աշխատել:

Մաեստրո, Դուք ի՞նչ խղճով եք թույլ տալու, որ համերգի ժամանակ դավաճանները մոտենան Ձեզ ու ձեռք սեղմեն: Մաեստրո, Արցախ հանձնողների ու մեր 5000 տղաներին զոհաբերած վիժվածքների հետ շփումը Ձեզ պատիվ բերու՞մ է:

Իսկ թե չի բերում, այդ դեպքում ի՞նչ է բերում: Մաեստրո, շուրջ 5 ամիս է անցել հայ ժողովրդի պատմության վերջին 100-ամյակի ամենամեծ աղետ-խայտառակությունից, ի վերջո՝ ո՞րն է Ձեր լռության պատճառը կամ գինը:

Միհրան Հակոբյան

Նույն շարքից