Քաղաքականություն 

Պարոն Փաշինյա՞ն. Էս պարզվեց՝ մորդ որ հայհոյում են՝ ծանր ես տանո՞ւմ․ Ալումյան

analitik.am

 

Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պարոն Փաշինյա՞ն. Էս պարզվեց՝ մորդ որ հայհոյում են՝ ծանր ես տանո՞ւմ: Նոր նկատեցի՞ր, թե ինչ ցավալի բան է:

Երեք տարի թեժ կողմնակիցներդ ու ֆեյքերդ ամենակեղտոտ ձևով հայհոյում են յուրաքանչյուրի, ով համարձակվում է քո կարծիքին հակասող կարծիք հրապարակել: Այլ կարծիք պարունակող ամեն մի նյութի տակ անցենզուր քոմենթներ են թողնում, պարտադիր:

Կար ժամանակ, երբ այնքան հեղինակություն ունեիր, որ մի նախադասությամբ կամ մի կարճ ռեպլիկով կարող էիր ընդմիշտ վերացնել այդ մշակույթը (որն, ի դեպ, հենց քո օրոք ու քո շնորհիվ մտավ): Չարեցիր:

Որպես երկրի ղեկավար էլ՝ ուղղակի պարտավոր էիր քաղաքացիներին պաշտպանել այդպիսի հարձակումներից: Չարեցիր:

Հիմա նոր ես հասկացե՞լ, թե ինքնասիրությանը կպնելը ինչ վատ բան է: Թե՞ այս երկրում միայն դու ունես ինքնասիրություն:

Իմացիր. լինի քո հրանանգով, լինի քո գիտությամբ, թե պարզապես քո թողտվությամբ՝ կողմնակիցներիդ կողմից այլախոհների հասցեին հնչեցված ամեն մի հայհոյանք (լավ, ասեմ ՔՖՈւՐ, որ հասկանաս) վերադառնալու է քեզ ու հարազատներիդ, տասնապատկված:

Մի ժամանակ կար, որ քո կողմնակիցների կողմից իմ հասցեին օրական հարյուրավոր անգամներ արվող կեղտոտ մեկնաբանություններին որոշել էի պատասխանել՝ այդ խոսքերից ամենաճող ծաղկաքաղը ուղիղ եթերում քեզ վերահասցեագրելով:

Հիմա հասկացել եմ, որ դրա կարիքը չկա: Քեզ այնքան են ՔՖՐԵԼՈւ, որ էլ տեղ չի մնալու: Ու ամենաճոխ հայհոյանքները լսելու ես ոչ թե նրանցից, ովքեր հիմա համարձակվեցին հրապարակայնորեն դա անել, այլ հենց նրանցից, ովքեր հիմա մտքի մեջ քեզ ինչ ասես ասում են, բայց բարձրաձայն վախենում են արտահայտվել: То ли еще будет…»։

 

Նույն շարքից