Բարի օր Քաղաքականություն 

Արցախում խաղաղությունը պահպանվում է ռուս խաղաղապահների շնորհիվ․ Արմեն Գրիգորյան

analitik.am

 

Ռուսական խաղաղապահ ուժերն արդյունավետ գործունեություն են ծավալում Արցախում: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս պահին Արցախում խաղաղությունը պահպանվում է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելության ժամկետների երկարաձգմանը, Գրիգորյանն ասել է, որ այդ մասին կարելի կլինի քննարկել միայն այսօրվա ժամկետի ավարտին մոտ, սակայն այս պահին Ադրբեջանը որևէ նշան ցույց չի տալիս, որ տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր է առանց խաղաղապահների:

 

Նույն շարքից