Հասարակություն 

Արցախում առաջին եռամսյակում ավելի քան 300 ծնունդ է գրանցվել

analitik.am

 

Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ծնվել է 311 երեխա, այդ թվում՝ 149-ը տղա, 162-ը՝ աղջիկ երեխաներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Տեղեկատվության համաձայն՝ մասնավորապես Ստեփանակերտում ծնվել է 292 երեխա, իսկ Մարտակերտի շրջանում՝ 19-ը:

ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 18 արցախցի երեխաներ՝ 9-ական տղաներ և աղջիկներ:

Արդյունքում՝ Արցախի Հանրապետությունում ծնելիությունը ընդհանուր թիվն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 329 երեխա:

 

Նույն շարքից