Իրավական 

Ոստիկանները հայտարարել են, որ Մխիթար Զաքարյանը չի մասնակցել քաշքշոցին, ավելին՝ տեղում հայտնել են, որ նա դեմ է բռնությանը

analitik.am

 

Սրանք նույնիսկ գործ սարքել չգիտեն։

Պայմանական «տուժող» վարչապետից կոշտ և ակտիվ գործողություններ կատարելու ցուցում ստանալով, ոստիկանները սկսել են իրենք իրենց վկաներ սարքել։

Ոստիկանության մի քանի աշխատակից մասնակցելով տեսանյութերի զննություններին և տեսնելով, որ Մխիթար Զաքարյանը բացի հանդարտեցնելը որևէ այլ բան չի անում, որ նա որևէ խուլիգանական գործողություն չի կատարում, ստիպված հայտարարում են, որ ճիշտ է՝ նա չի մասնակցում քաշքշոցին, միայն ներկա է դրան, ավելին՝ տեղում հայտնում է, որ դեմ է բռնությանը, սակայն հանկարծ էքստրասենս ոստիկանները պնդում են, որ նա դա ձևացրել է և իր հանդարտեցնող գործողություններով իրականում այնպես է արել, որ այդ խուլիգանական գործողությունները շարունակվեն։

Կեցցե վարչապետի ոստիկանությունը, կեցցեն իրավակարգի պաշտպանները։

Փաստաբան Երեմ Սարգսյան

Նույն շարքից