Հասարակություն 

Ջհանգիրյանը այցելել է դատարաններ

analitik.am

 

Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ աշխատանքային այցեր է կատարել ՀՀ վերաքննիչ  քրեական եւ քաղաքացիական դատարաններ, ՀՀ վարչական դատարան: Այս մասին  հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Խորհրդի նախագահի պաշտոնակատարը եւ Խորհրդի անդամները դատարաններում ծանոթացել են շենքային պայմաններին, աշխատակազմերի եւ գրասենյակների աշխատանքին, հանդիպումներ ունեցել դատարանների դատավորների հետ: Կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են արդարադատության արդյունավետության բարելավման հետ կապված մի շարք հարցեր:

Դատարանների նախագահները եւ դատավորներն իրենց հերթին ներկայացրել են դատավորների ծանրաբեռնվածության, սոցիալական երաշխիքներին, դատարանների նյութատեխնիկական հագեցվածության վիճակին առնչվող խնդիրներ, ոլորտում առկա բացերի հաղթահարման առաջարկություններ ներկայացրել:

 

Նույն շարքից