Քաղաքականություն 

Մխիթար Զաքարյանինը կարած գործ է, մարդիկ ուղղակի հեքիաթներ են պատմում․ Փարազանյան

analitik.am

 

Ես որպես ժողովրդի կողմից ընտրված համայնքապետ և անձ՝ ուզում եմ ասել՝ մենք կարող էինք ակցիան կազմակերպել, քանի որ վայելում ենք ժողովրդի հարգանքը, բայց երբ իմացանք՝ Փաշինյանը գալիս է, ինքաբուխ ակցիա կազմակերպվեց: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարազանյանը:

«Քաջարանցիները հարց ունեին և բաց տեքստով ուզում էին ուղղել իրենց հարցերը վարչապետին, բայց շատ հարցեր մնացին օդում կախված և անպատասխան: Սյունեցիները մտահոգված են իրենց անվտանգությամբ, այդ իսկ պատճառով մենք ճանապարհ չենք փակել, մենք ընդամենն ուզում էինք մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ»,-ասաց Փարազանյանը:

Համայնքապետն անդրադառնալով Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալմանը շեշտեց, որ վերջինս կարած գործ է, և որ մարդիկ ուղղակի հեքիաթներ են պատմում Զաքարյանի հետ կապված։

«Մարդն ուղղակի իջել է, որպեսզի իրավիճակը հասկանա, բախումները կասեցնի, բայց դեպքերն Ագարակում և Մեղրիում էմոցիոնալ են ընթացել»,-նշեց նա:

 

Նույն շարքից