Քաղաքականություն 

Զաքարյանը որևէ անօրինական գործողություն չի կատարել․ Երեմ Սարգսյան

analitik.am

 

Քննիչները դատարան էին բերել տեսանյութեր, որպեսզի ապացուցեն՝ Զաքարյանը կատարել է հանցագործություն, բայց  չի ստացվել ապացուցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

«Տեսանյութերում երեւում է, որ հանցագործություն չի անում, մի բան էլ հանդարտեցնում է վիճաբանող անձանց։ Որպեսզի վերածեն ապացույցի, ոստիկանության որոշ աշխատակիցներ այս տեսանյութի զննության ժամանակ հայտարարում են հետեւյալ, ասում են՝ ճիշտ է, բռնություն չի գործադրում, չի միջամտում, ակտիվ գործողություններ չի անում, բայց ինքն այնտեղ կանգնած՝ իր գործողություններով ավելի շատ նպաստում էր, որ շարունակվի դա։

Քանի որ ոստիկանությանը հանձնարարություն էր տրվել կոշտ և արագ բացահայտել, պետք է ոստիկանները վերածվեին վկաների։ Բավականին երկար ժամանակ վերացել էր այս պրակտիկան, որ ոստիկանների միջոցով ցուցմունքներ էին ստեղծվում։ Ոստիկանները հայտնվելով վկաների դերում՝ նրանց նախազգուշացնում են, որ դուք պարտավոր եք ցուցմունք տալ, ու սկսում են սուբյեկտիվ կարծիքներ հայտնել»։

Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իրենք ներկայացրել են դատարանին տեսանյութ այն մասին, որ Զաքարյանը որեւէ անօրինական գործողություն չի կատարել։ Պաշտպանները նկատեցին, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդություն է ուզում ներկայացնել։

 

Նույն շարքից