Հայաստան Միջազգային 

Միրզոյանը ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը մասնակցելու է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին։

Պատվիրակության կազմում են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրյունո Ռըտայոն, Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կանները, Ցենտրիստական խմբակցության նախագահ Էրվե Մարսեյը, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասասին եւ Բնապահպանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

Նույն շարքից