Տեսանյութեր Քաղաքականություն 

Բանակը կարող էր փայլուն պայքարել Ադրբեջանի դեմ, եթե երկրի ղեկավարներն ու իրենց կանայք չխանգարեին. Վահե Հակոբյան

analitik.am

 

Հայաստանն արդեն երեք տարի որևէ բանի դեմ չի պայքարում, դրա համար ունենք այն, ինչ ունենք, թուրքն ինչ ուզում անում է: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վահե Հակոբյանը:

«Այստեղ բանակի մեղքը չէ: Ես համոզված եմ, որ բանակը կարող էր փայլուն պայքարել անգամ այս ուժեղացված Ադրբեջանի դեմ, եթե երկրի ղեկավարներն ու իրենց կանայք չխանգարեին, գեներալներին չհանեին իրենց պաշտոններից՝ նրանց տեղը բերելով ինչ-որ անփորձ մարդկանց: Դրա մասին է խոսքը:

Այնպես, որ չեմ կարծում, թե բանակը մեծ մեղք ունի: Այո, մեղքի բաժին ունի, որ նրան չի վռնդել դուրս»,-ասաց նա:

Նույն շարքից