Տեսանյութեր Քաղաքականություն 

Հովիկ Աղազարյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած հայհոյանքներն առաջին հերթին ուղղված էին ոստիկաններին

analitik.am

 

Այսօր լրագրողներն իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվել են, թե որքանով է օրենքի շրջանակներում տեղավորվում այն, որ իշխող ուժի պատգամավորներից մեկը հայտարարել է, թե պետք է ստորացնելով բերման ենթարկեն նրանց, ովքեր Սյունիքում հայհոյել են Նիկոլ Փաշինյանին:

Աղազարյանի խոսքերով, եթե քաղաքացին քայլում է փողոցով ու 2-3 խուժան իրենց պահում են տվյալ քաղաքացու նկատմամբ քաղաքակիրթ մարդուն անհարիր կեցվածքով, ու այնտեղ կան իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, այդ քաղաքացին ինչ կարող է անել նրանց նկատմամբ. «Նա չի կարող նույնիսկ պաշտպանել ինքն իրեն: Հետևաբար այդ խնդիրները պետք է լուծեն ոստիկանները, հետևաբար այն հայհոյանքները, որոնք լինում են ոստիկանների ներկայությամբ, ուղղված են առաջին հերթին հենց ոստիկաններին:

Հետևաբար բերման ենթարկելու ժամանակ հնարավոր է որևէ բան տեղի ունենա, որն ավելի լավ էր, որ տեղի չունենար: Ես ստորացնել բառը չէի օգտագործի, սակայն կողմ եմ շատ կոշտ մեթոդներին, որոնք թույլատրված են օրենքով»:

Նույն շարքից