Հասարակություն 

Այսուհետ Հայաստանում AstraZeneca-ով պատվաստվելու համար կարող են դիմել 18 տարեկանից բարձր բոլոր անձինք, Սպուտնիկի մասով՝ ոչ

analitik.am

 

Հայաստանում պատվաստումների մասով որոշ փոփոխություններ կան: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ ՀՎԿԱԿ ներկայացուցիչը:

Եթե նախկինում աշխատել են շաբաթական 5 օր, փոփոխություն է կատարվել, այսուհետ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունները կաշխատեն նաև շաբաթ ու կիրակի օրերը, ոչ աշխատանքային օրերը՝ հերթապահության  ձևով, 10:00-ից մինչև 16:00-ն, որպեսզի պատվաստումներն անեն:

Մյուս փոփոխությունը վերաբերում է մասնավորապես նրան, որ փուլայնությունը հանվել է ու պատվաստման համար կարող են դիմել բոլորը: AstraZeneca-ի մասով կարող են դիմել բոլոր 18 տարեկանից բարձրերը՝ անկախ ռիսկի խմբում գտնվել-չգտնվելուց, իսկ ռուսական Սպուտնիկի մասով քաղաքականությունը չի փոխվել՝ կպատվաստվեն ռիսկի խմբում գտնվողները՝ 18-54 տարեկան: Խմբում կլինեն հիմնականում բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու սոցիալական պաշտպանության կազմակերպության անձինք:

Եթե ավելի ուշ ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակի հարցը լուծվի, այս մասով ևս փոփոխություններ կարվեն:

Նույն շարքից