Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը դեռ պաշտոնական համաձայնություն չի տվել Պուտինի ու Բայդենի հանդիպմանը

analitik.am

 

Ռուսաստանը շարունակում է ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկը՝ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Պաշտոնական պատասխան չի եղել: Մենք դեռ ուսումնասիրում ենք այս առաջարկը և վերլուծում իրավիճակը: Դա խորը վերլուծություն է պահանջում, քանի որ ամեն անգամ Վաշինգտոնի մեր գործընկերների հայտարարություններում գագաթնաժողովի մասին խոսքերի կողքին հայտնվում են «Ռուսաստանը վճարելու է որոշակի գին և նոր պատժամիջոցների անխուսափելիություն» արտահայտություններ»,-ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ չպետք է լինեն վարկածային տարբերակներ, որ գագաթնաժողովը կարող է չկայանալ, այլ պետք է լինի կոնկրետ պատասխան: Ուստի անհրաժեշտ է խոր վերլուծություն:

 

 

Նույն շարքից