Հայաստան Միջազգային 

ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ խոսել է Արցախի մասին

analitik.am

 

Պետքարտուղարն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակումը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորմանը: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Պետքարտուղարն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կայուն կարգավորման որոնմանը»,-ասվում է պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ։

Նույն շարքից