Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի թուրքը կարա մարդ տանի ճանապարհից. Սասուն Միքայելյան

analitik.am

 

Վերջին պատերազմից հետո հատկապես Սյունիքում սահմանների մեծ փոփոխություններ են եղել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Սասուն Միքայելյանը:

Դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալին՝ Միքայելյանը ցանկացավ իմանալ, թե ինչպես է ապահովվում այնտեղ քաղաքացիների անվտանգությունը. «Մարդկանց անվտանգություն ի՞նչ ձև պետք է ապահովվի: Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի թուրքը կարա մարդ տանի ճանապարհից: Պետք է նման դեպք լինի, հետո մտածե՞նք»:

ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ տեղակայված են ուղեկալներ, իրականացվող ծառայության հիմնական նպատակը հենց ազգաբնակչության անվտանգությունն ապահովելն է:

Նույն շարքից