Հասարակություն Տեսանյութեր 

Հայտնի է մանկական երկաթուղու թունելում առաջացած ծխի պատճառը

analitik.am

 

Այս պահին օջախը հայտնաբերվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, ՓԾ գնդապետ Արթուր Ոսկանյանը, խոսելով մանկական երկաթուղու թունելում առաջացած ծխի մասին․ «Ուժեր են դասավորվում, որպեսզի կատարվեն մարման աշխատանքներ»,-ասաց նա։

Ոսկանյանի խոսքերով, բարձր լարում է եղել և ջերմությունից մալուխներ են այրվել․ «Հիմա ընթանում է հրդեհաշիջման աշխատանքներ։ Մոտ 10 րոպեից կսկսենք։ Հետախուզությունը դուրս կգա կզեկուցի, որոշում կկայացնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ ամբողջ տարածքը հոսանքազրկվել է։

Նույն շարքից