Տեսանյութեր Տնտեսություն 

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մաքսային հարցերով ենթակոմիտեի առաջին նիստը

analitik.am

 

Առցանցձևաչափովտեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միությանմիջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Մաքսային հարցերովենթակոմիտեի առաջին նիստը։

Հայաստանի Հանրապետության կողմից նիստը նախագահել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը,  Եվրոպականմիության կողմից՝ Մաքսային միության և հարկային հարցերով գլխավոր տնօրինության առևտրիդյուրացման, ծագման կանոնների և միջազգային համակարգման բաժնի ղեկավար ՖերնանդոՊեռո դե Պիննիկը։

Նիստին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան ԱնդրեաՎիկտորինը,  Համաշխարհային մաքսային կազմակերպությունում և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպականմիության միջևմաքսային ոլորտին առնչվողառաջնահերթություններին, որոնց շրջանակներում ներկայացվել են նախանշված հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միությանմաքսային օրենսգրքերի նոր խմբագրությունները:

Նիստիընթացքում անդրադարձ է կատարվելԵվրոպական միությանշրջանակներում մաքսային վարչարարությանկիրառման պրակտիկային, այդ թվում՝ իրավական լուծումներիմոտարկման համատեքստում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

 

Նույն շարքից