Տնտեսություն 

2021 թ․ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում պետբյուջե է մուտքագրվել 8,240.1 մլն դրամ հարկային եկամուտներ․ Արցախի ՊԵԿ

analitik.am

 

2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են շուրջ 3 մլրդ 300 մլն դրամով

Նախնական տվյալներով 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 8,240.1 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 4,900.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 68.2 տոկոսով կամ 3,340.1 մլն դրամով:

Միայն ապրիլ ամսում բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը գերազանցել են պլանավորված ցուցանիշը 2.2 անգամ` կազմելով 3,459.9 մլն դրամ:

Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 6,292.3 մլն դրամը կամ 76.4 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

ԱՀ ՊԵԿ

Նույն շարքից