Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ներողություն եմ խնդրում, երեխաներ. Խորհրդարանում կրքերը մի պահ թեժացան

analitik.am

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ ՔՕ-ում:

Պետրոսյանի խոսքերով ՀՀ Սահմանդրության 3-րդ հոդվածի համաձայն ՀՀ քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք, իսկ դրա կարևոր բաղադրիչ է ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքը. «Այսօր բարձրաստիճան պաշտոնյաները, ամոթը գրպանած, կանգնում են ու ժողովրդին սխալ տեղեկատվություն եմ մատուցում»,-հայտարարեց նա:

Պատգամավորը ցանկանում է փոփոխություններ մտցնել օրենսգրքում՝ նպատակ դնելով կանխել նման ստախոսների գործունեությունը:

 Պետրոսյանը նաև անունը հնչեցրեց՝ խնդրելով նախագիծը չընկալել որպես անձի համար կանխվող նախագիծ. «Խոսքը ՊՆ նախկին խոսնակ, թե լիազորված անձ Արծրուն Հովհաննիսյանի մասին է, ով 43 օր խաբեց՝ ասելով, որ հաղթում ենք, սակայն վերջին օրով պարզվեց, որ պարտվում ենք: Նման ապատեղեկատվություն մատուցողները պետք է պատժվեն»:

Իր խոսքի վերջում պատգամավորը հայտարարեց, թե գիտի, որ խորհրդարանը դեմ է քվեարկելու՝ հավելելով, որ այս խորհրդարանն այդպես էլ չհաղթահարեց կառավարության կցորդը լինելու պիտակը:

Պետրոսյանը խոսքն ավարտեց՝ հայտարարելով, որ դիմակի տակից քմծիծաղ տվողները թող փորձեն դա անել մի քանի օրից: Երբ պատգամավորը զբաղեցնում էր տեղ, ինչ-որ խոսակցություն տեղի ունեցավ: Իսկ պատգամավորի խոսքի ժամանակ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն ինչ-որ բան ասաց տեղից, ինչին Պետրոսյանը պատասխանեց՝ թող երեխաները լսեն:

Դրանից հետո ամբիոնին մոտեցած Սիսակ Գաբրիելյանը ներողություն խնդրեց նիստին ներկա աշակերտներից:

Խորհրդարանը մերժեց Պետրոսյանի նախագիծը:

Նույն շարքից