Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Իմքայլական պատգամավորները չցանկացան իրենց տրվող 50 հազար դրամները տրամադրել հաշմանդամություն ստացած զինվորականներին

analitik.am

 

ԱԺ պատգամավորները 50 հազար դրամի չափով գումար են ստանում որպես պատգամավորական գործունեության ծախսերի հատուցում: ԱԺ-ում նախագիծ է ներկայացվել, որով առաջարկվում է այդ գումարը ոչ միայն չտրվի պատգամավորներին, այլ նաև հանձնվի վերջին պատերազմում հաշմանդամություն ստացած հերոսներին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է տարեկան կտրվածքով մոտ 80 միլիոն դրամի:

Համապատասխան նախագիծը բացասական եզրակացություն է ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում:

Այսօր լիագումար նիստում խորհրդարանը մերժեց նախագիծն ընդգրկել ԱԺ նիստերի օրակարգում: Դեմ քվեարկեցին «Իմ քայլը» խմբակցությունը:

Նույն շարքից