Հասարակություն 

Որտեղի՞ց եկան այս տհասները...

analitik.am

 

Որտեղի՞ց եկան այս տհասները...

Բոլորս տեսնում ենք, որ իշխանության ապիկարության, իսկ ավելի կոնկրետ՝ առողջապահության նախարարության տկարության պատճառով նվազում է բնակչության վստահությունը այնպիսի կարևոր առողջապահական գործիքի նկատմամբ, ինչպիսին պատվաստումներն են:

Ու այս իրավիճակում, կապիտուլյանտը, օմեգան ու ալենьը Չինաստանից ներկրված 100.000 դեղաչափ պատվաստանյութի թեման վերածում են հումորի՝ միմյանց վրա են մատով ցույց տալիս, թե բա ինքն է պատվաստվելու դրանով... Այսքանից հետո ո՞վ կվստահի այդ պատվաստանյութին, ո՞վ կպատվաստվի, ո՞վ լուրջ կընդունի սրանց ասածը:

Ու նման վերաբերմունքից հետո, կապիտուլյանտը դեռ բարբաջում է, որ «պատվաստումների դեմ արշավ է տարվում»... Տհասության գագաթնակետին ենք մոտենում:

Հ.Գ. «Ձերքայլականների» պես պատվաստանյութերի և պատվաստումների դեմ ուղղորդված արշավ ոչ ոք չի տանում՝ նրանք անգերազանցելի են ցանկացած ազգակործան հարցում:

Գևորգ Գրիգորյան

Նույն շարքից