Հասարակություն 

Այ էս զինվորների սարքած մատուռը՝ դիրքի հետ միասին, որ իրենք իրենց ձեռքերով քանդեցին նոյեմբերի վերջում, այ էս պատկերն ա մտքիս մեջ. Կարապետյան

analitik.am

 

Լավ օրերի հուշերը լավ բաներ են, բայց ոչ այդքան էական, կարոտախտն էլ ինձ հատուկ չէ։ Հա, եկեղեցին քաղաքի խորհրդանիշ է՝ հասկանում եմ ուղեղով։ Բայց Շուշին չկա՝ դա է անընդհատ մտքում։ Երբ զինվորներից մեկը տան հետ հեռախոսելուց հետո ասեց. Շուշիի մոտ են կռվում, տգեղ բան արեցի։ Ասեցի, տղե՛ք, դե անգրագետ եք, նորմալ չեք սովորել, մի քիչ աշխարհագրությունից տեղյակ լինեիք, կջոկեիք, որ դա հնարավոր չէ, կամ էլ արդեն Ստեփանակերտով-բանով սաղ գրավել են։ Ու մի գոնե տուրիստական քարտեզ էլ չկար ցույց տայի։

Ասածս ինչ ա, չեմ կարողանում հուզվել կամ վատանալ գմբեթի ֆոտոներից, բացարձակ, բթացել ա, ինչ ա, չգիտեմ։

Բայց այ էս զինվորների սարքած մատուռը՝ դիրքի հետ միասին, որ իրանք իրանց ձեռքերով քանդեցին նոյեմբերի վերջում, այ էս պատկերն ա մտքիս մեջ, կես տարի։ Անընդհատ։

Հատուկ շեշտեմ, գրածս հուզական չընկալեք, չունեմ ոչ մի էմոցիա։ Իմ համար կարեւոր-չկարեւորի մասին ա։

Չգիտեմ, չարժեր գրել երեւի, բայց թող մնա...

Երևանի ավագանու նախկին անդամ Արսեն Կարապետյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից