Հասարակություն 

Իրանում ամերիկացի դիվանագետ է մահացել

analitik.am

 

Թեհրանում մահացել է ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցը: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Արտակարգ ծառայությունների հաղորդմամբ, 51-ամյա կինն ընկել է Իրանի մայրաքաղաքի Կամրախիե շրջանում գտնվող բարձրահարկ շենքից: Սկզբում ենթադրվել է, որ հայտնաբերված մարմինը պատկանում է տղամարդու, սակայն հետագայում փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կին է:

Միևնույն ժամանակ, դիվանագետի մահվան հանգամանքները դեռ պարզված չեն. Իրավապահները փորձում են պարզել՝ դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն:

Հայտնի է, որ կինը զբաղեցրել է դեսպանության առաջին քարտուղարի պաշտոնը:

 

Նույն շարքից