Քաղաքականություն 

Ըստ էության, և՛ 2018 թվականին, և՛ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը ներկայացրել է Սերժ Սարգսյանին. Ղազարյան

analitik.am

 

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը կառավարության մոտ է, որտեղ հանդիպում է պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ:

Ղազարյանն այստեղ լրագրողների հետ զրույցում, բացի ամեն ինչը, նաև մի հետաքրքիր փաստի մասին խոսեց՝ չբացառելով, որ դա կարող է վրիպում լինել. «Ըստ էության, և՛ 2018 թվականին, և՛ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը ներկայացրել է Սերժ Սարգսյանին, ուղղակի շփոթվել ու գրել է Արմեն Սարգսյան»:

Նա նշեց, որ երկու տեքստերում էլ նախագահ բառը գրված է մեծատառով, այնինչ, ըստ ՀՀ սահմանադրության, նախագահ բառը մեծատառով գրվում էր մինչև 2015 թվականի սահմանադրության տեքստում: Այսինքն, եթե մեծատառով է գրում, նկատի ունի ոչ ներկա նախագահին. «Կարող է՝ սա վրիպում է, բայց սա փաստ է»:

Նույն շարքից