Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է դարձել Ղրղզստանի հետ սահմանին մարտերի ընթացքում 19 տաջիկի զոհվելու մասին

analitik.am

 

Տաջիկա-ղրղզական սահմանին տեղի ունեցած զինված բախման ընթացքում զոհվել է Տաջիկստանի 19 քաղաքացի, ևս 88-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Ասիա-Պլյուս»-ին, որն էլ իր հերթին հղում է անում իր աղբյուրին:

«Գուցե ավելի շատ տուժածներ լինեն, բայց ես հիմա խոսում եմ հոսպիտալացված մարդկանց մասին»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ Իսֆարայում մահացել է 15 մարդ, իսկ Բոբոջոն Գաֆուրովում՝ 4 մարդ:

Միևնույն ժամանակ, Տաջիկստանը դեռ չի տրամադրել զոհերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանի վիճելի հատվածում սկսվել են մարտեր, որոնք վերաճել են ղրղզական բնակչության ջարդերի:

Նշվում է, որ հակամարտության պատճառը տաջիկական կողմից ջրառի մոտ տեսախցիկների տեղադրումն է: Ղրղզստանը հայտնում է, որ Տաջիկստանի հետ հակամարտությունում տուժածների թիվը հասել է 183-ի, որոնցից 34-ը մահացել են:

 

Նույն շարքից