Հասարակություն 

Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը դատապարտելու Ադրբեջանի սույն մշակութակործան գործունեությունը․ ՀԱԵ Արցախի թեմ

analitik.am

 

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտել է Արդբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթների քանդումը:

«Նկատելի է, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի իսպառ վերացվի հայ հոգևոր-մշակույթային ժառանգությունն Արցախի տարածքից, երբեմն վերանորոգման շղարշի ներքո անհաջող փորձեր գործադրելով Արցախից վերացնել հայ քրիստոնեական ժառանգության հետքերը:

Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը դատապարտելու Ադրբեջանի սույն մշակութակործան գործունեությունը և քայլեր ձեռնարկելու այս ավերիչ գործընթացը կասեցնելու համար»,-նշում են թեմում»:

 

 

Նույն շարքից