Իրավական 

Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է․ News.am

analitik.am

 

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանից։

Նա ասել է, որ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանն իրենց հայցը վերադարձրել էր, արձանագրելով, որ ակտ չկա, այլ իրավունքի ուժով փաստ է հաստատվել, որ Օնիկ Գասպարյանն աշխատանքից ազատված է։ Դատարանը վերադարձրել էր հայցը, առաջարկելով այլ հայցատեսակով դիմել դատարան։

«Հայցը վերադարձնելու մասին որոշումը մենք բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան, դատարանն էլ արձանագրել է, որ ակտ կա»,- նշել է Օրբելյանը։

 

Նույն շարքից