Քաղաքականություն 

Արցախի ԱԺ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

analitik.am

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի, ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ուղեկցությամբ  մայիսի 4-ին այցելել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 1915թ․Հայոց մեծ եղեռնի զոհերի  հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ  հարգել ցեղասպանության զոհերի  հիշատակը։

Նույն օրը  պատվիրակության անդամներն այցելել են  նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն և  հարգանքի տուրք մատուցել արցախյան Առաջին (1991-1994թթ.), 2016թ. Ապրիլյան և 2020թ.  Աշնանային արյունոտ պատերազմներում հերոսացած հայորդիների  հիշատակին։

 

Նույն շարքից