Քաղաքականություն 

Նախագահը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է Սյունիքում ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

analitik.am

 

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 4–ին, ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է ներկայումս իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ առաջիկա աշխատանքները:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է վերջերս Սյունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցին եւ մարզի բնակչության կողմից բարձրացված խնդիրներին: Նա մասնավորապես կարեւորել է մարզի սահմանամերձ համայնքների, բնակչության կենցաղային, սոցիալ-տնտեսական կարիքների բավարարմանն ուղղված ծրագրերի իրականացումը եւ դրանցում հիմնադրամի հնարավոր ներգրավվածությունը:

Նույն շարքից