Հասարակություն 

Էդ տղու հուշաքարը թողինք, հանձնեցինք դիրքը․․․

analitik.am

 

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկու զինվոր մեր դիրքից որոշում են գնալ կողքի դիրք թեյնիկ բերելու: Ճամփեն կտրելու համար մինապատ տարածքով են մտնում ու տեղում «հնձվում»: Երկուսի ոտքերն էլ վիրավոր, պառկում են: Երրորդը տեսնում ա, վազելով գալիս ա, որ օգնի ու նույնպես ականի վրա պայթում, իրեն հետևում է չորրորդը, հետո հինգերորդը: Վեցերրորդը վազելու փոխարեն հանում է դանակը ու, ականազերծելով տարածքը, վիրավորներին դուրս բերում: Մեկին փրկել չի հաջողվում: Մահացածը հինգերրորդն էր, դիրքի ավագը, ածականը` Կլոր: Հարգված ու սիրված տղա էր: Դիրքում իր պատվին փոքր հուշաքար են դնում ու կուբիկներով ցանկապատում: Ցանկապատի շղթա է հանդիսանում 12,7 տրամաչափի լենտը: Ամեն գիշեր բլինդաժից դուրս գալուց անցնում էինք Կլորի քարի մոտով, ամեն լուսաբացին նույն արահետով հետ գալիս:

Էս դեպքը մեր դիրքում էր տեղի ունեցել ապրիլյանից հետո: Ոչ վիրավորներին, ոչ էլ զոհվածին չեմ ճանաչել: Պատերազմի երրորդ օրն էր, որ արկերից մեկն ընկավ հուշաքարի վրա` բեկորով վիրավորելով մեր Աշոտ ձային: Քիչ առաջ Արսեն Կարապետյան ստատուսը կարդացի ու հիշեցի, ու ցավաց, մի 4-5 ամիս սենց ցավ չէի զգացել:

Էդ տղու հուշաքարը թողինք, հանձնեցինք դիրքը, սաղ դիրքից միայն հուշաքարի կողքի մատուռի խաչը վերցրին տղերքը: Նենց չի, որ Կլորը էնտեղ էր թաղված, ոչ մեկս Կլորին չէինք ճանաչում, եղածն էլ մի քար էր էլի, վրան անուն գրած, բայց եքյա Ղազանչեցոցից շատ ա ցավում... հետաքրքիր բան ա մարդու մենթալիտետը: Որտեղ ասես ապրել եմ, ինչ կայֆ ասես արել եմ, բայց միակ տեղը, որ կարոտում եմ էդ, բառացիորեն, անտեր Աղդամի չբեր, ամայի 106 դիրքն է, Կլորի քարը, կողի մատուռն ու բլինդաժը:

Հ.Գ. իմիջիայլոց` Արսենն Իմ Քայլից ավագանի էր պատերազմից առաջ: Մեր կողքի դիրքերում էր»:

 

Նույն շարքից