Իրավական 

Դատավորն ապօրինի և անբարո դատական ակտի է կայացրել. Փաստաբանը դիմում է կարգապահական վարույթ հարուցելու համար

analitik.am

 

Հարգելի ընկերները, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկրտչյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար պատրաստել եմ դիմում՝ հասցեագրված Արդարադատության նախարարին և Ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին:

Դիմումի ներկայացման դրդապատճառը հանդիսացել է դատավոր Արթուր Մկրտչյանի կողմից ապօրինի և անբարո դատական ակտի կայացումը, որով մերժել է Արցախյան 3-պատերազմի ընթացքում զոհված հերոսի կնոջ դիմումը՝ երեխայի հայրության ճանաչման պահանջի մասին:

Կարգապահական վարույթ հարուցելու նախաձեռնության շարժառիթը հետևյալն է՝ իմ կարծիքով մեր երկրում նման անբարոյական ու արատավոր երևույթներ են կատարվում, քանի որ ոտնահարված են բոլոր սկզբունքներն ու արժեհամակարգերը և մենք՝ որպես փաստաբաններ, որպես իրավաբաններ պետք է ձևավորենք կամ վերականգնենք այն բարոյական սկզբունքներն ու արժեհամակարգերը, որոնք ընկած են պետության կառուցման և ազգի պահպանման հիմքում:

Այս նախաձեռնությունը հենց այդ գործընթացին է ուղղված: Նաև կարևորում եմ դիմումը Ընդհանուր ժողովի կարգապահական և էթիկայի հանձնաժողովին հասցեագրելը, որպեսզի դատավորները ևս իրենց համայնքում գնահատական տան դատավոր Արթուր Մկրտչյանի կողմից կայացված անբարոյական դատական ակտի: Համոզմունք ունեմ, որ նման եղանակով ևս կարելի է ձևավորել արժեհամակարգեր ու սկզբունքներ ու ձևավորել իրական ազգ, պետություն:

Քոմենթ բաժնում տեղադրում եմ կարգապահական վարույթի հարուցման դիմումը, այն բաց է քննարկման, ավելացումների համար:

Ովքեր համաձայն են մինչև երկուշաբթի կարող են ստորագրել դիմումը՝ որպեսզի երկուշաբթի մուտքագրենք Արդարադատության նախարարություն և Ընդհանուր ժողովի կարգապահական և էթիկայի հանձնաժողով:

Հ/Գ: Ես դիմողի ներկայացուցիչ չեմ և այս գործընթացը չի իրականացվում դիմողի անունից կամ որպես դիմողի ներկայացուցիչ, այս նախաձեռնությունը փաստաբանների կողմից իրականացվող գործընթաց է՝ որպես անբարոյական դատական երևույթների դեմ պայքար

Փաստաբան Դիանա Գրիգորյան

Նույն շարքից