Քաղաքականություն 

Պարոն նախագահ, ու՞մ համար էիք փորձում ճանապարհ հարթել․ո՞վ է ձեր սրտի վարչապետի նոր թեկնածուն․Վարդանյան

analitik.am

 

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սպասում էի, ԼՏՊ-ի հայտարարությանն/առաջարկին Նախագահ Քոչարյանի գրասենյակի պատասխանին։ Ինձ համար պատասխանը սպառիչ էր։

Բայց ես էլ մեկ հարց ունեմ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս հանգամանքին, երևի քաղաքավարությունից ելնելով, կարծես ոչ ոք չանդրադառձավ։

Իր առաջարկի տեքստում, նա ցանկություն էր հայտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության բոլոր 3 պաշտոնաթող նախագահները հայտարարեն, որ չեն հավակնելու որևէ պետական բարձր պաշտոնի։ Սա առնվազն զարմանալի է։ Նախագահ Սերժ Սարգսյանը արդեն իսկ հայտարարել է, որ չի հավակնում որևէ պաշտոնի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ անգամ չի էլ ակնարկել նման ցանկության մասին։

Իրականում Նախագահ Քոչարյանը միակն է, ով շատ հստակ հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել իշխանության ղեկն այս բարդագույն իրավիճակում։

Փաստորեն, ստացվում է, որ առաջարկվող հուշագրի իրական իմաստն, ոչ թե Հայրենիքի փրկությունն էր, կամ որևէ այլ վեհ քայլ, այլ սոսկ նախագահ Քոչարյանի իշխանության գալու խոչընդոտելու փորձը։

Իսկ հիմա հարցս. պարոն նախագահ, ու՞մ համար էիք փորձում ճանապարհ հարթել, այս հուշագրով։ Ո՞վ է ձեր սրտի վարչապետի նոր թեկնածուն...

Հ.Գ. ամենայն հարգանքով, ստիպված եմ ձեզ հիշեցնել, որ այսօր մեր հայրենիքը գտնվում է նման ծանր վիճակում, հենց ձեր քաղաքական զավակի կործանարար գործունեության պատճառով։ Ի՞նչ է մյուս կործանարարի անունը...»։

 

 

 

Նույն շարքից