Հասարակություն 

Կարկուտի վտանգ կա

analitik.am

 

Հանրապետության տարածքում մայիսի 6-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 7-ին, 10-ին ժամանակ առ ժամանակ, 9-ի կեսօրից հետո՝ բոլոր շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մայիսի 6-ին, 8-ին, հատկապես երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 7-ին, 10-ին՝ ժամանակ առ ժամանակ, 9-ի կեսօրից հետո՝ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Նույն շարքից