Քաղաքականություն 

Երկրի փրկությունն այս թիմին ավլել-թափելու մեջ է, եթե սրանք կան՝ չի լինելու ապագա. Արա Սաղաթելյան /Տեսանյութ/

analitik.am

 

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը դեռ վստահ չէ, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նա կարծում է, որ ցանկացած վերադասավորում ընդդիմադիր դաշտում ի օգուտ է ընդդիմադիր դաշտի։

«Վստահ եմ, որ այդ դաշտի բոլոր մասնակիցները համակարգում են իրենց գործունեությունը ու կգտնեն լավագույն լուծումը։ Այո, կարող էր լինել մի բևեռ, որ բոլորը լինեին մի  թիմում, բայց ես կարծում մեմ, որ բոլորն էլի մի թիմում են. մենք ունենք պարզ բան՝ Նիկոլ ու նիկոլիզմ ու դրա դեմ կանգնած ազգային շահ ու Հայաստանի ապագա», - Aysor.am-ին տված հարցազրույցում ասաց Սաղաթելյանը։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի մնալու պարագայում ապագա չկա։

«Ադրբեջանը շարունակում է սպառնալքիները, մեր գերիներին չեն վերադարձնում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, Աստված չտա, ինչ-ինչ հանգամանքների բերումով, ինչին ես չեմ հավատում, պահպանեն  իշխանությունը, մենք կարող ենք համարել, որ Հայաստանն ու հայությունը շարունակելու են այն ընթացքը, որ կա, իսկ դա դեպի հատակ ընթացքն է», - նշում է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ շարունակական պարտությունը կանգնեցնելու համար պետք է անձանց ու թիմի փոփոխություն, իսկ քանի դեռ կան պարտության, ստի, կոռուպցիայի կրող անձինք, որևէ մեկը Հայաստանին լուրջ չի վերաբերվելու։

Արա Սաղաթելյանը կարծում է՝ այս իշխանությունը դավաճանել է Ադրբեջանում պահվող գերիներին։

«Իրենք դավաճանել են մեր գերիներին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չկատարելով, և չփրկելով։ Եթե կար հնարավորություն գերիներին բերելու ու դա պահում են նախընտրական շոու սարքելու համար, դա վերջին տականքությունն է ու հասարակությունը պետք է գնահատական տա, այսինքն՝ Նիկոլը, եթե հանկարծ գերիներին բերեց ընտրություններից առաջ, դա ևս մեկ անգամ նշանակում է, որ ինքը տականք է, իսկ մարդիկ պետք է հասկանան՝ եթե նա կարողանում էր բերել 40 օրից, ուրեմն նա կարող էր բերել այսօր, եթե չի բերում, ուրեմն նա ստորաբար օգտագործում է անձնական շահի ու նպատակի համար», - նշեց նա։

Արա Սաղաթելյանն ընդգծեց՝ Հայաստանը պետք է անընդհատ աշխատի Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է։

«Ռուսական կողմի հետ մենք չենք աշխատում, ինչո՞ւ չենք աշխատում, որովհետև այն մարդիկ, ովքեր նստած են կառավարությունում, Ազգային ժողովում, Անվտանգության խորհրդում, ընդունելի չեն ռուսական կողմի համար որպես մարդ, որպես մասնագետ։ Երկրի փրկությունն այս թիմին ավլել-թափելու մեջ է, եթե սրանք կան, ուրեմն չի լինելու ապագա», - նշում է Սաղաթելյանը։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարն այս ընտրություններին չի մասնակցելու, «չնայած, քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել»։

«Այն թիմը, որի անբաժան մասն եմ ես՝ Միքայել Մինասյանի թիմը, արտահայտել է դիրքորոշումները», - նշեց Արա Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  •  
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից