Հասարակություն 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գնում է Ազգային ժողով

analitik.am

 

Այսօր՝ ժամը 10:00-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ազգային ժողովում ներկայացնելու է 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը, որը ուղեկցվելու է նաև ժեստերի լեզվով թարգմանությամբ:

Տարեկան զեկույցի և հաղորդման մեջ ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների հարցերը։

Երկու փաստաթղթերն ընդհանուր առմամբ կազմում են 1970 էջ: Ընդ որում, տարեկան հաղորդման ու զեկույցի մեջ ներառված չեն այն տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները, որ 2020թ. ընթացքում կազմվել են:

Տարեկան հաղորդման հղումը:

Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը:

Ժեստերի լեզվով թարգմանության հարցում աջակցությունը տրամադրել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA)։

 

Նույն շարքից