Հասարակություն 

Մայոր Լենդրուշ Խաչատրյանն է, ով պատերազմի օրերին «Եղնիկների» զորամասում գումարտակի հրամանատարն էր. Օգնություն է անհրաժեշտ

analitik.am

 

Մայոր Լենդրուշ Խաչատրյանն է, ով պատերազմի օրերին «Եղնիկների» զորամասում գումարտակի հրամանատարն էր։ Վերջինս, ցավոք, պատերազմի առաջին օրերին ծանր վիրավորում է ստացել և աջակցության մեծ կարիք ունի։

Ծառայության բերումով Լենդրուշին ու նրա նման շատ շատերին առնչվել եմ, ճանաչում եմ, տեսել ծառայության մեջ, մարդկային հարաբերություններում։

Չենք կարող հայրենիքի պաշտպանների համար այս ծանր օրերին նրանց մենակ թողնել։

Պետությունն էլ համապատասխան լուծումների, կարգավորումների միջոցով պետք է ապահովի ծառայողական պարտականություններն իրակացրած և լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերած ծառայողների ամբողջական բուժումը։

Եթե դա հնարավոր չէ Հայաստանում, ապա պետք է կազմակերպել նրա սահմաններից դուրս։ Նախադեպը կա և անհասկանալի է, թե ինչու մինչև հիմա Լենդրուշի հարցով անհրաժեշտ պետական միջամտությունը չի իրականացվել, իսկ նրա հետագա բուժման ճակագրերով նրա ընկերները, հարազատները ստիպված դիմել են հանրությանը։

Հույս ունեմ, որ գոնե այս հարցերում ՊՆ-ն, ԳՇ-ն՝ որպես շահագրգիռ կառույցներ, արագ միջոցներ կձեռնարկեն։

Տիգրան Աբրահամյան

Նույն շարքից