Հասարակություն Տեսանյութեր 

Տաքսիների համար կարող են հատուկ նշաններ թողարկել, որով կտեղեկացվի տվյալ վարորդի պատվաստված լինելու մասին

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, գրեթե տեսանելի է, որ ինչ-որ պահից երկրներն արգելելու են չպատվաստված քաղաքացիների մուտքն իրենց տարածք:

Նա կառավարության նիստում հայտարարեց, որ օգոստոսից ու սեպտեմբերից նման երկրներ կարող են հայտնվել։ Նա հիշեցրեց, որ պատվաստման գործընթացը կատարվում է երկու ներարկումով ու ներարկումների միջև ժամկետը կարող է տևել 2 ամիս, ուստի եթե մարդ կա, ով պլանավորում է օգոստոսին ինչ-որ տեղ մեկնել, ավելի լավ է, որ այսօրվանից պատվաստվի:

Կառավարության ղեկավարը նաև կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ տաքսիների համար այնպիսի նշաններ լինեն, որոնք օրինակ զբոսաշրջիկներին կտեղեկացնեն, որ տվյալ վարորդը պատվաստված է:

Նույն շարքից